Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ քվեարկում է, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Ձորաղբյուրի 29-ի 46 ընտրատեղամասում է ընտրական պարտքը կատարել ՀՀԿ ղեկավարը։