Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի գլխավորած պատվիրակությանը։
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ամերիկացի ներկայացուցչին՝ Բաքվի էներգետիկայի շաբաթին մասնակցելու համար և բարձր գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը ֆորումի մասնակիցներին։
Կողմերը նշել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների դրական դինամիկան, ռազմավարական գործընկերության մասին խարտիայի կարևորությունը և Ադրբեջան-ԱՄՆ տնտեսական երկխոսության առաջիկա առաջին նիստը։
Քալեբ Օրն Իլհամ Ալիևին է փոխանցել Դոնալդ Թրամփի և Մարկո Ռուբիոյի ողջույնները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։