Տնային կալանքում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կմնա կալանավորված։
Դատախազությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով և գտնվում էր տնային կալանքում, սակայն նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։ Ապրիլին Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։