ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդհանուր համաձայնության չեն եկել Դոնբասի ամբողջ տարածքը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը պայմանով, որ ուկրաինական ուժերը դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, որոնք Կրեմլը համարում է Ռուսաստանի տարածք՝ 2022 թվականի «հանրաքվեների» արդյունքներով։
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը մոտենում է։ «Ինչ վերաբերում է Ուկրաինայում մարտական գործողությունների ավարտին, կարծում եմ՝ այն մոտ է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ «պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ուկրաինական հակամարտության ավարտին հասնելու համար, նաև այցելել Ռուսաստան»: