ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ, որին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիրմիր Զելենսկուն Ռուսաստանին ուղղված «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար «հարթակ տրամադրելու» կտրականապես անընդունելի լինելու մասին, աասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է Հայաստանի տարածքում, ԵՄ հովանու ներքո վերջերս անցկացված միջոցառումների շրջանակում, Կիևի նացիստական ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանին ուղղված ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «հարթակ տրամադրելու» կտրականապես անընդունելի լինելու մասին»,- ընդգծել են գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ Երևանը պատշաճ բացասական գնահատական չի տվել Հայաստանում Զելենսկու՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններին, ինչը, ըստ ռուսական կողմի, չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների գործընկերային բնույթին։