ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի շրջանակներում շարունակվում են ծրագրով նախատեսված տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքները։
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը Շիրակի մարզի Հոռոմ, Նոր Կյանք, Ազատան և Ձիթհանքով բնակավայրերում՝ ծրագրի իրականացման թիմը, ծրագրի խորհրդատվական ծառայություն մատուցող՝ «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացուցիչների, ծրագրի շահառուների հետ համատեղ, իրականացրել է ծառատնկման աշխատանքներ։
Այցերի ընթացքում շահառուներին ներկայացվել են ծառատնկման, հետագա խնամքի և մշակման արդյունավետ և ճիշտ մեթոդները՝ ապահովելու ծրագրի կայունությունն ու բարձր արդյունքայնությունը։