ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։
«Ողջունել եմ հյուրերին և կարևորել Հայաստան-Ղազախստան սերտ համագործակցությունը՝ ԱՊՀ անդամ պետությունների խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում։
Հանդիպման ժամանակ անդրադարձ ենք կատարել էներգետիկ ոլորտում առկա միտումներին, ատոմային և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։
Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք շարունակել համագործակցությունն այս ոլորտում, իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։