Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին, ով ավարտում է իր աշխատանքային առաքելությունը Հայաստանում։
Բարձր գնահատելով Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու բարեփոխումների ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ումանգ Ռավաթին՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած արդյունավետ և հետևողական գործընկերության համար։
Փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։
Նատալիա Նովտան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել մասնագիտական կարողությունները Հայաստան-ԱՄՀ արդյունավետ համագործակցության շարունակականությանը ծառայեցնելու իր պատրաստակամությունը։
Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակի։