Հայաստանի Հանրապետության նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը՝ արձանագրել է վարչապետը ներքին գործերի նախարարի հետ աշխատանքային քննարկմանը:
Նոր նմուշի անձնագրերը հասանելի կլինեն աշնանը: Միջազգային բարձր չափանիշներին համապատասխանությունը կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։
Ինչ տեսք կունենա նոր անձնագիրը՝ տեսանյութում: