Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք հարգում ենք 20-րդ դարի մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հայ ժողովրդի հետ հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը կիսող հույների համար հիշատակի միջոցառումները սոսկ «տարելիցի» գործընթաց չեն։
Դա մշտական հիշեցում է այն մասին, որ միջազգային հանրության կողմից պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է, որպեսզի մարդկության դեմ հանցագործությունները չկրկնվեն»,- ասել է Դենդիասը: