2017-ի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ ուղևորահոսքն աճել է 580 տոկոսով, Կառավարության նիստում արձանագրել է վարչապետը, առաջնահերթություն համարել ավիացիայի ոլորտում ստանդարտների բարձրացումը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ կենսաչափական անձնագրերի ներդրումը էական դեր ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում: Պետության ղեկավարը հայտարարել է, որ կրթությունը Կառավարության ռազմավարությունների ռազմավարությունն է, պարզաբանել՝ դժվար է խոստովանել, որ ինչ-որ բան չգիտենք, այսպես վերաբերվել ենք նաև Ղարաբաղի կոնֆլիկտին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: