Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, դրա մասին հաղորդում է ստացվել ՔԿ, որի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել: