Ապրիլի 22-ին 10 հազար տպաքանակով, շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Հայփոստ» ընկերությունը։
800 ՀՀ դրամական արժեք և գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է դրվագ «Բարև, ես եմ» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան), որը նկարահանվել է 1965 թվականին.
Գեղաթերթիկի վրա ներկայացված է «Հայկական ֆիլմեր» գրառումը՝ հայերեն, անգլերեն լեզուներով։