Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին, մեկնաբանելով Միացյալ Նահանգների հետ հրադադարի երկարաձգման վերաբերյալ Պակիստանի նախաձեռնությունը, հայտարարել է, որ Թեհրանը հետևում է իրավիճակին, բայց իրեն իրավունք է վերապահում «պաշտպանելու երկրի ազգային շահերը»։ Նա շնորհակալություն է հայտնել Իսլամաբադին միջնորդության համար՝ ընդգծելով. «Իրանը չի սկսել պատերազմը և գործել է Միացյալ Նահանգներից և սիոնիստական ռեժիմից ինքնապաշտպանության նպատակով»։
Բացի դրանից, ԱԳՆ ներկայացուցիչը կրկին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր է պատասխանատվության ենթարկել երկրի ենթակառուցվածքներին հասցված հարվածների համար ու կշարունակի փոխհատուցում պահանջել հասցված վնասի համար: