Իրանը մերժել է մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, կիրակի հայտնել է Իսլամական Հանրապետության պաշտոնական լրատվական գործակալությունը (IRNA):
«Իրանը հայտարարել է, որ բանակցությունների երկրորդ փուլում իր բացակայությունը կապված է Վաշինգտոնի չափազանց մեծ պահանջների, անիրատեսական սպասումների, դիրքորոշման մշտական փոփոխությունների, կրկնվող հակասությունների և շարունակվող ծովային շրջափակման հետ, որը համարվում է հրադադարի ռեժիմի խախտում»,- ասված է IRNA-ի հաղորդագրության մեջ:
Գործակալությունն ԱՄՆ-ին մեղադրել է նաև «մեղադրանքների խաղի» համար: «Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով Վաշինգտոնը ստում է բանակցությունների երկրորդ փուլին Թեհրանի մասնակցության մասին»,- գրում է IRNA-ն:
Թրամփն էլ իր հերթին է Իրանին մեղադրել է հրադադարը խախտելու համար՝ միաժամանակ հայտարարելով խաղաղության համաձայնագրի կնքման մասին:
Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հրադադարի ռեժիմի «լուրջ խախտում» է կատարել, սակայն կարծում է, որ խաղաղության համաձայնագիր, այնուամենայնիվ, կկնքվի՝ գրել է ABC News-ի լրագրող Ջոնաթան Քառլը X-ում։
Երկու աղբյուր էլ The Jerusalem Post-ին հայտնել են, որ Վաշինգտոնը նպատակ ունի նախ շրջանակային համաձայնագրի հասնել, նախքան մանրամասների շուրջ բանակցելը։