Փոփոխությունները հնարավորություն կտան ընտրելու առավել որակյալ, բանիմաց կադրեր, որոնց նշանակումն առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո եղել է առաջարկ Կառավարության կողմից, որը ենթաօրենսդրական ակտի շրջանակում ներառվել է օրենքի նախագծում:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: