Համացանցում տարածված տեղեկությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ։ Խոսքը VT Foreign Policy կոչվող կայքում հրապարակված կեղծ հոդվածի մասին է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանն իր «ԱԹԼԻՔՍ» ընկերության միջոցով ներգրավված է կոռուպցիոն սխեմաների մեջ և պետբյուջեից ավելի քան 80 միլիոն դոլար է յուրացրել:
Հոդվածը ուսումնասիրել է նաև Factor TV-ին, պարզել, որ հոդվածի գլխանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով։ Պատկերում ակնհայտորեն աղճատված է Հայաստանի պետական զինանշանը, ինչը ևս բնորոշ է ԱԲ-ով ստեղծված պատկերներին։ Սա Հայաստանի մասին բրազիլացի լրագրող ներկայացող Լուկաս Լեյրոզի առաջին անհիմն հոդվածը չէ։ Նրա կեղծ նյութերի հիմնական թիրախում Հայաստանի իշխանությունն է։
Վարչապետի մամուլի խոսնակը քանիցս հերքել է, որ այդ պնդումներ ամբողջովին կեղծ են։