Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 21-22-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
