Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։
«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին: Անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրությունում։
Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։