ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովը ապրիլի 18-ին արտահերթ նիստ է գումարել՝ ԿԸՀ դիմած դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմումների օրակարգով։
ԿԸՀ-ն ստացել է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը։ Հանձնաժողովն այն բավարարել է, և կազմակերպությանը գրանցել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
ԿԸՀ-ն ստացել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության դիմումը՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, և այն բավարարել է։
ԿԸՀ-ն ստացել է նաև «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության դիմումը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, և այն ևս բավարարել է։
Մինչ այս պահը ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև հետևյալ կազմակերպություններին՝ «Անկախ դիտորդ հասարակական դաշինք», «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ։