Ապրիլի 16-ին՝ ժամը 18:47-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ). ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։