Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Քննարկման առարկա են դարձվել մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝
-
ակտիվների կառավարման գրասենյակի ստեղծումը,
-
բռնագանձված ակտիվների մասնագիտացված կառավարման հատուկ կառուցակարգերի մշակումը,
-
բռնագանձված ակտիվների միասնական ռեեստրի ստեղծումը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև բռնագանձված ակտիվների կառավարման գործընթացում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը։
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։