Հայ ազգի «Ոսկե ձայն» Ռուբեն Էլբակյանը կրկին ջերմ ընդունելության արժանացավ ապրիլի 8-ին՝ Փարիզի Մադլեն եկեղեցում կայացած «Ավե Մարիա» խորագրով բարեգործական մենահամերգին: Ավելի վաղ, այս ծրագրով Մաեստրոյին հոտնկայս և բուռն ծափերով ընդունել էին նաև Փարիզի մի շարք հեղինակավոր եկեղեցիներում՝ Սեն Ժերմեն դը Պրեում, Սեն Ռոշում, Սեն-Լուի դը Ինվալիդում, ինչպես նաև Հռոմի Սան Մարչելո ալ Կորսոյում:
K d'Urgences ասոցիացիայի նախագահ Քրիստին Քելլին, որը նաև հայտնի CNEWS հեռուստաալիքի հաղորդավարներից է, շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Ռուբեն Էլբակյանին այս եզակի համերգի համար: «Բացառիկ համերգ՝ լի շնորհով և զորությամբ: Այսօր Ֆրանսիան ունի երկու դեմք՝ Ֆրանսիա, որը մերժում է այն ամենը, ինչ վախեցնում է իրեն, և մեկ այլ՝ բազմամշակութային Ֆրանսիա՝ միավորված ֆրանսիական դրոշի շուրջ, կենսունակ ու հզոր։ Ֆրանսիա, որը երգում է, որը միավորվում է, որը տոնում է խաղաղությունը: Հենց այդ Ֆրանսիան էր թևածում Ռուբեն Էլբակյանի համերգին՝ Մադլեն եկեղեցում։ Հզոր և վեհ ձայն, որ ամեն անգամ լսելիս՝ մարմնովս սարսուռ է անցնում»,- ասել է Քելլին:
Համերգին ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ, նրանց թվում՝ Ֆիլիպ Դեժեն՝ Փարիզի արքեպիսկոպոսի մշակութային ներկայացուցիչը: «Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա» խորագրով մեհամերգը, որը մեծ հաջողություն է ունեցել Փարիզի ամենահեղինակավոր եկեղեցիներում, հզոր հոգևոր պահ էր, աղոթքի գեղեցիկ հրավեր»,- ասել է նա:
Ռուբեն Էլբակյանի մենահամերգին անդրադարձել է նաև ֆրանսիական մամուլը՝ բարձր գնահատելով Մաեստրոյի կատարողական արվեստը:
%20(1).jpg)
Իտալական La Voce ամսագիրը գրում է. «Ռուբեն Էլբակյան՝ երգարվեստի Արքայազն, հազվագյուտ մարգարիտ այսօրվա խառնաշփոթ աշխարհում։ Նրա ձայնը նման է գեղեցիկ ճիչի, որը խախտում է լռությունը։ Նրա ձայնը փոխանցում է կարոտ, տառապանք, բայց նաև բարություն, գեղեցկություն ու հանգստություն։ Նա, կարծես, հարցնում է՝ «ո՞վ ենք մենք», ինչպես Պոլ Գոգենի նկարում։ Այդ կախարդական պահին ամեն ինչ հնարավոր է թվում, լարվածությունը վերանում է, և մենք ընկղմվում ենք նրա տիեզերական ձայնի և երաժշտության անծայրածիր տիեզերքի մեջ։ Նա բացառիկ է։ Այս Արտիստը պատկանում է արվեստի ազնվականությանը՝ օժտված յուրահատուկ հարստությամբ՝ խոր մարդասիրությամբ»։
«Արվեստագետ՝ օրհնված ձայնով, օժտված հազվագյուտ բեմական կեցվածքով և բարձր կատարողական արվեստով, նրա հոգին երգում է ձայնից առաջ»,- գրել է Le Dauphiné Libéré-ը:
.jpg)