«Դաշնակցությունն ուզում է Հայաստանում փոխել իշխանությունը և Հայաստանը լուծարել»,-ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրանք, ըստ խորհրդարանի փոխնախագահի, դա արդեն արել են Ղարաբաղում, երբ փոխեցին նախագահին, որն էլ ստորագրեց Ղարաբաղի լուծարման որոշումը: Ռուբինյանն անթույլատրելի է համարել հեղափոխական կուսակցության 004 շրջաբերականում տեղ գտած դրույթը, ըստ որի՝ հանուն ազգային շահի կարելի է դիտարկել անկախության աստիճանի դիտարկումը:
«Մենք քաղաքականապես կտրելու ենք դա գրողի ձեռքը»,- հայտարարել է նա:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: