Քիչ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասն ավարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ արդեն սկսվել է 1000 մմ-անոց ջրատարի վերագործարկումը։ Առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։
Հիշեցնենք՝ Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը: Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում: