Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային:
Մարման արարողությունը տեղի է ունեցել Ագարակ քաղաքի մշակույթի տանը՝ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման միջոցառումների շրջանակում։

Մարումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ գործկոմի քաղաքական, հումանիտար և սոցիալական համագործակցության վարչության փոխտնօրեն Շամսիդդին Կոզիևը։

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» լոգոտիպը, իսկ նամականիշի ներքևի հատվածում առկա է «ՄԵՂՐԻՆ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» գրառումը: