ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին․ նախատեսված է գալա-համերգ՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է ներկայացնել քաղաքի մշակութային ժառանգությունը, ստեղծարար ներուժը և ամրապնդել մշակութային համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև։
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված՝
-
Ծառատունկ և պուրակի հիմնում (ժամը 10:30)
-
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման ասուլիս (ժամը 12:30)
-
ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդես (ժամը 16:30)
-
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք նամականիշի մարում (ժամը 18:00)
-
Բացման պաշտոնական արարողություն, գալա-համերգ (ժամը 19:00):
Բացման միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրների (Ռւսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան) պաշտոնական պատվիրակություններ և մշակույթի ոլորտի գործիչներ, ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: