Թեև ժողովրդավարության և պետության, տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել 2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, բայց ունենք լրջագույն պրոբլեմներ, և դրանց լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է: Հայտարարել է վարչապետը՝ ելույթ ունենալով Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում դատական, արդարադատության համակարգերը հիմնականում կղզիացած են: Հայաստանն ակնկալում է խնդիրը լուծել եվրոպական կառույցների հետ գործակցությամբ:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: