ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը մոտենում է ավարտին, բայց դեռ չի ավարտվել։ «Կարծում եմ՝ այն մոտենում է ավարտին, այո՛: Մենք դեռ չենք ավարտել։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ նրանք շատ են ցանկանում գործարք կնքել»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ստիպված է եղել հարձակվել Իրանի վրա՝ այդ երկրի միջուկային զենքի մշակումը կանխելու համար։
«Ես ստիպված էի միջամտել, քանի որ եթե դա չանեի, հիմա միջուկային զենք ունեցող Իրան կունենայիք»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։