Արտգործնախարարությունում սկսել են ընդունել փոխհատուցման դիմումներ Հայաստանի այն քաղաքացիներից, որոնք Իրանի շուրջ իրավիճակով պայմանավորված փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ը չվերթի չեղարկում էին ունեցել և նոր տոմս գնել: Փոխհատուցման չափը մինչև 250 հազար դրամ է: Դիմումը գրելու համար անհրաժեշտ է մուտք գործել ԱԳՆ պաշտոնական կայք: Արտգործնախարարության մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ 73 դիմում արդեն ստացել են:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան