ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավար Թոմաս Էրիկսոնի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ ՀՀ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրակարգին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները, առկա խնդիրները, ինչպես նաև համայնքների կարողությունների զարգացման համատեքստում կլիմայով պայմանավորված խնդիրների լուծման համար հնարավոր ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները։