Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին՝ նաև մերկասառույց։
Տավուշի և Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Արարատյան դաշտում առաջիկա օրերին ցրտահարություն չի կանխատեսվում։
Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։