Եթե պրոռուսական ուժերը հայտնվեն ԱԺ-ում, «Գյումրի-2» սցենարը կրկնվելու է. փորձագետների կանխատեսումն է՝ խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ: Նշում են՝ պատրանք է, թե նրանք չեն միավորվելու, քանի որ Կրեմլից ղեկավարվող սցենարը երկու դեպքում էլ նույնն է՝ կոկորդ կրծել, հետո միավորվել հօգուտ մեկ թեկնածուի:
Այդ ուժերի իրար դեմ ուղղված համակարգված ելույթները քաղ-տեխնոլոգիա է, որը կիրառվում է շատ երկրներում, նկատում են վերլուծաբանները, և քանի որ այդ տեխնոլոգիայի կիրառմամբ մեկ անգամ արդեն հաջողել են Գյումրիում, փորձում են կրկին: Իսկ թե ով, որտեղից է կառավարվում, ընտրա-պայքարից 2 ամիս առաջ բոլոր խաղաքարտերն արդեն բացված են:
Փորձագետները կարևոր են համարում, որ Ազգային ժողովում տեղի ունենա ընդդիմա-փոխություն, և ավելի ակտիվ ու տեսանելի դառնան ժողովրդավարական ուժերը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի կառավարող կուսակցության աշխատանքը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում։