«Դուք ճիշտ եք ղեկավարում, բաց չթողեք ժողովրդին»,- Սևանում վարչապետին ասել է Ղարաբաղից բռնի տեղահանված մի քաղաքացի:
Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի մյուս առաջատարները շարունակում են հանդիպումները հանրապետության տարբեր բնակավայրերում:
Այսօր վարչապետն ու իր թիմակիցները սուրբ պատարագի են մասնակցել Սևանի Սրբոց Հիշատակաց եկեղեցում, ապա բնակչության հետ հանդիպումներ ունեցել Սևանում, Գագարինում, Աբովյանում, Եղվարդում:
Աբովյանում Փաշինյանը նշել է, որ ինքն ուժեղ է բնակչության աջակցությամբ՝ ընդգծելով, որ պաշտոնյային ուժեղ է դարձնում լեգիտիմությունը:
Պետության ղեկավարը կարևորել է խնամքով վերաբերմունքը խաղաղության նկատմամբ:
«Խաղաղությունը մեկ տարեկան է, պետք է հոգ տանենք նրա մասին»,- ասել է Փաշինյանը: