Մինչ Իսլամաբադում ընթանում են ԱՄՆ-Իրան բանակցությունները, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի:
«Կեղծ լրատվամիջոցները կա՛մ խելագարվել են, կա՛մ պարզապես կոռումպացված են։ ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի զինված ուժերը, ներառյալ՝ նրա ամբողջ նավատորմը, ռազմաօդային ուժերը և մնացած ամեն ինչ: Նրանց ղեկավարությունը մեռած է: Հորմուզի նեղուցը շուտով կբացվի, և դատարկ նավերը կշտապեն Միացյալ Նահանգներ՝ բեռնվելու համար»,- Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցը իրանական ականներից մաքրելու մեկնարկի մասին: ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա արվում է որպես «լավություն» ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Չինաստանին և Եվրոպային: