Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լեփսիուսի փողոցի բնակիչ տղամարդը, նախորդ օրը Այնթապ գյուղում գողացված դրամապանակում եղած բանկային քարտից գումար է կանխիկացրել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հետագա միջոցառումների արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Նորաշխարհյան փողոցում, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած մեքենայով տեղափոխվել Մասիսի բաժին։
Նա խոստովանել է, որ նախորդ գիշերը՝ ժամը 01։40-ի սահմաններում, վերցրել է դրամապանակը և բանկային քարտից կանխիկացրել 114 հազար դրամ։
Գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է։
42-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։