ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հավակնորդների քննությունները տեղի կունենան ապրիլի 17-ին, 18-ին, 22-ին, 23-ին, 27-ին և 29-ին ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):
«Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ»,- նշվում է հաղորդագրությունում: