2025 թվականի նոյեմբեր, 2026 թվականի փետրվար և մարտ ամիսներն առանձնացել են հիդրոօթերևութաբանական պայմաններով: 2025 թվականի նոյեմբեր ամիսը եղել է երկրորդ ամենատաք և չոր նոյեմբերը՝ սկսած 1935 թվականի դիտարկումներով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«2026 թվականի փետրվարին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 0,1 աստիճան, որը նորմայից բարձր էր 4,9 աստիճանով: Այն ամենատաք փետրվարն էր դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
Փետրվարը նաև տեղումնառատ էր. տեղումների ամսական քանակը կազմել է 78 մմ, որը նորմայի 206 տոկոսն է»,- ասաց նա՝ հավելելով, որ այն երրորդ տեղումնառատ փետրվարն է՝ սկսած 1935 թվականից:
Ըստ Ազիզյանի՝ 2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստճանը Հայաստանում կազմել է -0,3 աստիճան, որը նորմայից 0,2 աստիճանով ցածր է:
«Մարտն ամենատեղումնառատն էր՝ սկսած 1935 թվականից: Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98 մմ կամ նորմայի 198 տոկոսը»,- ասաց նա:
2025 թվականի դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը -2,2 աստիճան է եղել, նորմայից բարձր՝ 1,4 աստիճանով, իսկ 2026-ի հունվարին՝ -5,6 աստիճան, որը նորմայի սահմաններում է, իսկ տեղումների քանակը եղել է նորմայից բարձր:
Ըստ այդմ՝ 2025 թվականի նոյեմբերից 2026 թվականի մարտ հիդրոօթերևութաբանական պայմանները գարնանային վարարումների հոսքի վրա կունենան նորմայից բարձր ազդեցություն: