Իրանի հետ հրադադարի քննարկման ժամանակ բանակցությունների սեղանի շուրջ Իսրայելի բացակայությունը դիվանագիտական աղետ է, որի մեղավորը վարչապետ Բենիամին Նեթանյահուն է: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յաիր Լապիդը:
«Մեր ամբողջ պատմության ընթացքում մենք երբեք չենք բախվել այս մասշտաբի դիվանագիտական աղետի։ Իսրայելը նույնիսկ սեղանի շուրջը չէր, երբ որոշումներ էին կայացվում, որոնք վերաբերում էին մեր ազգային անվտանգության հիմքերին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Լապիդի կարծիքով՝ վարչապետը «ձախողվել է քաղաքական և ռազմավարական առումով, ինչպես նաև չի հասել իր իսկ կողմից դրված նպատակներից ոչ մեկին»:
Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: