Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը հայտնել է, որ այժմ շատ սերտ աշխատում են ռուսական կողմի հետ՝ նոր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մենք քննարկում ենք նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։ Այս հարցերում մենք լիովին թափանցիկ ենք, որովհետև չենք թաքցնում, որ այս հարցերը քննարկում ենք ոչ միայն ռուսաստանյան գործընկերների, այլ նաև այլ գործընկերների հետ, որովհետև փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը»,-նշել է Փաշինյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հույս էր հայտնել, որ էներգետիկայի ոլորտում իրավիճակը կկարգավորվի։
«Այսօրվա դրությամբ, Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։
Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։