Երևան-Կապան-Երևան չվերթը կվերականգնվի. տեխսպասարկումից հետո ինքնաթիռը վերադարձել է Հայաստան և պատրաստ է թռիչքի: Լուրերին «Նովէյր» ավիաընկերությունից տեղեկացրել են՝ 7-ամսյա դադարից հետո մարտի 31-ին օդանավը նորից օդ կբարձրանա: Կիրականացվի շաբաթական 5 չվերթ, ժամերն ու տոմսի արժեքը չեն փոփոխվել: Տոմսեր կարելի է ձեռք բերել առցանց:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան