ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզ Թանգսիրին զոհվել է Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքին հասցված հարվածի հետևանքով՝ գրել է The Jerusalem Post-ը:
Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Սա երկրորդ բարձրաստիճան գեներալն է, որի մահվան մասին հայտնի է դարձել վերջին օրերին։ Օրեր առաջ բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Համիդ Միրզադեն՝ իր ընտանիքի անդամների հետ: