Խաղաղության թեման շարունակվել է նաև օրվա ճեպազրույցում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում է այսպես կոչված «պատմական արդարության վերականգնման օրակարգից», որովհետև կարծում է, որ պետք է գնալ արդա՛ր իրականության հետևից: Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, Փաշինյանը նշել է՝ իր ուժեղությունը իր լեգիտիմությունն է, դա քաղաքական և պետական ուժ է։
Հեղինակ՝ Աննա Զախարյան