Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակի ամբողջական բարեկարգումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։
Հիմնավորման համաձայն՝ «Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքներ» միջոցառման շրջանակներում 2023 թվականից իրականացվում են կառուցման և բարեկարգման աշխատանքներ։
Տարածքի ամբողջական բարեկարգման և հանրային օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով առաջացել է լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն, մասնավորապես՝ մաքրման կայանի կառուցում, արտաքին լուսավորության համակարգի վերակառուցում և այլ աշխատանքներ, որոնք արտացոլված են նաև պայմանագրի մինչև 10 տոկոսի ավելացման ծավալաթերթ նախահաշվում: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել գործող պայմանագրի արժեքը ավելացնել մինչև 10 տոկոսով՝ 449,996.0 հազար դրամի չափով: