Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալելու մերձավորարևելյան հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, նշել՝ Պակիստանը պահպանում է երկխոսություն վարելու ջանքերը:
«ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության պայմաններում Պակիստանը պատրաստ է հանդես գալ որպես ընդունող կողմ՝ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բովանդակալից և արդյունավետ բանակցություններին աջակցելու համար»,- X-ի իր էջում գրել է Շահբազ Շարիֆը:
Պակիստանի կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ Իսլամաբադը լիովին աջակցում է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար երկխոսություն վարելու ջանքերին՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է Շարիֆի գրառումը: