Մոսկվայի կենտրոնում՝ Նիկոլոյամսկայա փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Աղբյուրի տվյալներով՝ երկու մարդ մահացել է բժշկական օգնություն և վերակենդանացում ցուցաբերելու փորձի ժամանակ։
Հրշեջ-փրկարարական ջոկատներին հաջողվել է փրկել 19 մարդու, այդ թվում՝ հինգ երեխայի։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 86 մարդ և 23 միավոր տեխնիկա։