Air Canada ավիաընկերության Bombardier CRJ-900 օդանավը Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո բախվել է հրշեջ մեքենային: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ի գիշերը: Ամերիկյան The New York Post թերթի տվյալով՝ առնվազն երկու հրշեջ ծանր վիրավորվել է։
Ինքնաթիռում եղել է մոտ 100 ուղևոր, նրանց տարհանել են։ Առայժմ հայտնի չէ՝ նրանց մեջ վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ: Բախումը տեղի է ունեցել թռիչքուղու վրա՝ վատ տեսանելիության պայմաններում, հորդառատ անձրևի պատճառով։ Վնասվել է ինքնաթիռի քթի հատվածը:
Լա Գուարդիա օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, և ժամանող չվերթերը վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ։