Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում Անկարա-Օսմանիե երթուղով ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել: Ավտոբուսում եղել է 54 ուղևոր: Ադանայի նահանգապետի խոսքով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Նախնական տվյալով՝ վարորդը կորցրել է կառավարումը ոլորանում, ինչից հետո ավտոբուսը շրջվել է: Վթարի փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել։