Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրանական ռազմական օբյեկտների վրա ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածներից հետո Թեհրանը «կորցրել է բալիստիկ հրթիռներ արտադրելու ունակությունը»։ Նա պնդել է, որ հարվածել են հրթիռային արդյունաբերության հիմնական տարրերին, ինչը լրջորեն սահմանափակել է Իրանի զենքի հնարավորությունները։
Նեթանյահուն ընդգծել է նաև, որ դա վերաբերում է ռազմական ենթակառուցվածքներին, այլ ոչ թե էներգետիկ օբյեկտներին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ երկրում հրթիռների արտադրությունը պատերազմի ընթացքում շարունակվում է, և զգուշացրել է «անակնկալների» ու ապագայում ավելի բարդ գործողությունների մասին:
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ հայտարարությունը հնչել է ի պատասխան Իսրայելի վարչապետի այն պնդման, որ պատերազմից 20 օր անց Իրանը կորցրել է բալիստիկ հրթիռներ արտադրելու և ուրանը հարստացնելու կարողությունը։