Ձեր տարածաշրջանը կարող է դառնալ կայունության կղզի,- հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Գյումրիում Շիրակի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանը: Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ ժողովրդավարությունն է Հայաստանը Եվրոպային մոտեցնող հիմնական արժեքը։ «Ներգրավվեք ժողովրդավարության մեջ: Ում կընտրեք՝ որոշումը ձերն է, բայց ապագան ընտրելու ազատության համար արժե պայքարել»,- կոչ է արել ԵՄ հանձնակատարը:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան